Վենետիկյան կինոփառատոնում 5208 ֆիլմ կցուցադրվի
Այսօր Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկյան 68-րդ կինոփառատոնը, որին կներկայացվի 65 նոր ֆիլմ։
«Մրցութային ծրագրում կցուցադրվի 22 ֆիլմ, ոչ մրցութայինում՝ 19, «Հորիզոններ» ծրագրում՝ 24»,- ասվում է փառատոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Վենետիկյան կինոփառատոնի նախընտրական հանձնաժողովը ընտրություն է կատարել 5208 ֆիլմից, որոնցից 2511-ը՝ լիամետրաժ են։
Կինոփառատոնը կբացի Ջորջ Քլունիի նոր ֆիլմը` «Մարտյան իդեր»։ Վերջին պահին փառատոնի ղեկավարությունը որոշել է բացումը կատարել միանգամից երկու ֆիլմով. երկրորդ ֆիլմը կլինի ռուս վավերագիր Վիկտոր Կասակովսկու «Կեցցեն հակապատկերները» ֆիլմը։










