Հայտնաբերվել է Ռուբենսի գողացված նկարը
Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 17-րդ դարի գեղանկարիչ Պիտեր Ռուբենսի վրձնի գործը, որ գողացվել էր Բելգիայի Գենտ քաղաքի գեղարվեստի թանգարանից 10 տարի առաջ: Հարուցված գործով ոստիկանները ձերբակալել են Հունաստանի 2 քաղաքացու: Դեռ չի բացահայտվում, թե կոնկրետ որ նկարի մասին է խոսքը, սակայն նշվում է, որ այն թվագրվում է 1618 թ.: BBC-ի հաղորդմամբ դա` ամենայն հավանականությամբ «Շոտլանդական վարազի որս» կոչվող գործն է:










