Green Day-ի մեներգչին ինքնաթիռից վտարել են՝ իջեցված տաբատի պատճառով
Green Day խմբի լիդեր Բիլլի Ջո Արմսթրոնգին իջեցրել են Southwest Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռից, քանի որ նրա տաբատը գոտկատեղից չափազանց ներքև է եղել։
Դեպքի մասին Արմսթրոնգը պատմել է իր միկրոբլոգում։
Ինչպես հաղորդում է ABC7 հեռուստաալիքը, Օքլենդ-Բերբանք թռիչքի ժամանակ երաժշտին մոտեցել է ուղեկցորդներից մեկը և խնդրել բարձրացնել տաբատը։ Արմսթրոնգը հետաքրքրվել է՝ արդյոք ինքնաթիռի անձնակազմը իր տաբատի համար անհանգստանալուց բացի այլ զբաղմունք չունի։ Ուղեկցորդը զգուշացրել է, որ հակառակ դեպքում նրան կարող են իջեցնել։ Սակայն երաժիշտը կոպիտ է պատասխանել։ Արդյունքում Արմսթրոնգին դուրս են հանել սրահից։
Southwest Airlines ընկերությունը պատասխանել է Twitter-ում Արմսթրոնգի հաղորդագրությանը և ներողություն խնդրել երգչից։










