Հարձակումների շարք է սկսվել Հռոմի պատմական հուշարձանների դեմ
Հռոմում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել պատմական հուշարձանների վրա։ Տեսախցիկները գրանցել են, որ առաջին դեպքը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Պիացցա Նավոնա հրապարակում։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, այստեղ անհայտ անձը փորձել է կոտրել շատրվաններից մեկի վրա դրված մարմարե արձանը։
Մի քանի ժամ հետո անհայտ բարբարոսը քարով հարվածել է Տրևի շատրվանին։ Ոստիկանների կարծիքով՝ երկու հարձակումներում էլ երևում է միևնույն մարդու ձեռագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմում ձերբակալվել է 20-ամյա ամերիկացի մի ուսանող, որը փորձել է բարձրանալ Կոլիզեումի վրա և պոկել պատերի մարմարե երեսպատվածքը։










