Զեմֆիրան այլևս տեսահոլովակներ և ալբոմներ չի թողարկի
Ռուս հանրաճանաչ երգչուհի Զեմֆիրան օրեր առաջ իր պաշտոնական կայքում օնլայն հարցազրույց է անցկացրել երկրպագուների հետ։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` հարցազրույցի ընթացքում երգչուհին ասել է, որ վերջերս թողարկված իր ալբոմը խոշոր ձևաչափի վերջին գործն է լինելու։
«Սա իմ վերջին ալբոմն է, վերջին խոշոր ձևաչափով ալբոմը։ Եթե հետագայում որևէ երգ թողարկեմ, ապա` մինի-ալբոմի ձևաչափով»,- նշել է Զեմֆիրան։
Երգչուհին նաև ասել է, որ որ այլևս տեսահոլովակներ չի նկարահանելու. բացառություն կկազմեն միայն համերգների տեսանյութերը։










