Բաթումում կբացվի Հայաստանի ոչ կոմերցիոն կինոկենտրոնի մասնաճյուղը

14:41 • 07.09.11

Բաթումում կբացվի Հայաստանի ոչ կոմերցիոն կինոկենտրոնի մասնաճյուղը։ Այդ նպատակով Աջարիա է մեկնել կինոկենտրոնի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը։


Ինչպես հաղորդում է Грузия Online գործակալությունը, նրա հետ հանդիպմանը մասնակցել են ուսանողներ, կինոգետներ, հայ առաքելական եկեղեցու, հայկական համայնքի, հյուպատոսարանի, BIAFF հեղինակային ֆիլմերի փառատոնի ներկայացուցիչներ։
Մասնաճյուղի բացման նպատակը ոչ կոմերցիոն կարճամետրաժ ֆիլմերի ժանրի զարգացումն է։


Հանդիպման ընթացքում ցուցադրվել է երկու ոչ կոմերցիոն ֆիլմ։