«Եվրատեսիլը» գուցե Բաքվում չանցկացվի

13:30 • 07.09.11

«Բաքվում «Եվրատեսիլի» կազմակերպման հետ կապված շատ խնդիրներ կան: Հուսանք` ամեն ինչ լավ կլինի, և մեր հարևանները կկարողանան նորմալ կազմակերպել մրցույթը, բայց «Եվրատեսիլի» անցկացման տեղի հետ կապված քննարկվում են նաև պահեստային տարբերակներ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմն արդեն դիմել է Եվրոպական հեռարձակողների խորհուրդ և ապահովության երաշխիքներ պահանջել: «Մինչև դեկտեմբեր պետք է որ մենք ունենանք այդ երաշխիքները, և մեր 30 հոգանոց պատվիրակությունը առանց խնդիրների կմասնակցի մրցույթին»,- նշեց Ալեքսան Հարությունյանը: