Համացանցում հայտնվել է Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Օրերս ավարտվեցին հայտնի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) ֆիլմի նկարահանման աշխատանքները։
Ֆիլմն անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915թ. Ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ։ Խարտալյանը, իր ընտանիքի մեջ «պտույտ կատարելով», փորձում է հետաքննել իր մահացած մեծ մոր՝ Խանումի կյանքի իրական պատմությունը։
12 տարեկանում Խանումը, ջարդերի օրերին, բռնաբարվել էր քուրդ կապիտանի կողմից։ Այդ 12 տարեկան աղջիկը հենց այն Մեծ մայրիկն է, որը դաջված էր և բռնաբարված, և որը հետագայում պետք է բացահայտեր այդ դաջվածքը և զզվանքով փորձեր «ազատվել» դրանից։










