Մուսուլմանական ֆիլմերի Կազանի միջազգային կինոփառատոնի հյուրերի ցանկում է Արմեն Ջիգարխանյանը
Այսօր Թաթարստանի մայրաքաղաքում տեղի կունենա մուսուլմանական ֆիլմերի Կազանի 7-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը։
Կինոփառատոնի հյուրերի ցանկում են իտալացի դերսանուհի, Կաննի փառատոնի մշտական պատվավոր հյուր Օրնելլա Մուտին, դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Դյուժևը, Կիրիլ Սաֆոնովը և ուրիշներ։
Փառատոնի կարգախոսն է «Մշակութային երկխոսության միջով - դեպի մշակութային երկխոսություն»։ Փառատոնին կցուցադրվեն ֆիլմեր տարբեր երկրներից, որոնք արտացոլում են համամարդկային հոգևոր-բարոյական արժեքներ և ազգային մշակութային ավանդույթներ, կրում են խաղաղասիրության, մարդասիրության և հանդուրժողականության գաղափարներ։
Մրցութային ծրագրի համար ընտրվել է 41 ֆիլմ և 19 անիմացիոն ֆիլմ աշխարհի 29 երկրներից։ Եվս 25 ֆիլմ կցուցադրվի ոչ մրցութային ծրագրի շրջանակում։










