Շպռօտը կվերադառնա
Երգչուհի Շպռօտը կվերադառնա հայրենիք։ Այս մասին Tert.am-ին ասաց երգչուհին՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ ինքը մեկնել է ԱՄՆ, այնտեղ աշխատում է դիսկերի խանութում և երդվել է չվերադառնալ Հայաստան։
«Ես չեմ երդվել ու ես կվերադառնամ հայրենիք։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, CD-ների խանութում, դա վաղուց էր։ Ես Նյու Յորքում աշխատել եմ բարտենդեր, Մանհեթընի հյուրանոցներում՝ հաուզքիփինգ և մատուցող։ Հիմա աշխատում եմ մեդիքըլ օֆիսում, վերջում էլ մաքրում եմ ամբողջ օֆիսը... Չեմ ստեղծագործում ու բեմը շատ կարոտում եմ։ Վերջապես վերցրել եմ բնակարան և ապրում եմ մենակ։ Համեցեք...»,- Tert.am-ին հետ զրույցում ասաց Շպռօտը։
Նա նաև մի ուղղում արեց. «Ես Ավետ Բարեղյանի հետ «Երկու աստղ» ծրագիրը չեմ վարել, այլ՝ «Թեժ տասնյակ» հաղորդումը»։
Հիշեցնենք՝ հրապարակման մեջ նշվում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը Շպռօտին առաջարկել էր Ավետ Բարսեղյանի հետ միասին մեկ եթերաշրջան վարել «Երկու աստղ» հեռուստանախագիծը։










