Օլիվեր Սթոունը և նրա որդին Ահմադինեժադի մասին ֆիլմ են նկարահանում
Ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասին պատմող փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Թեհրան է ժամանել։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Salamnews.com կայքը, ռեժիսորի պարանոցին կախված է եղել իսլամական սիմվոլիկայով մեդալիոն:
Շոնն ասել է, որ այդ մեդալիոնն իր թալիսմանն է և մշտապես «իր հետ է»։
Հաղորդվում է, որ Օլիվեր Սթոունը նկարահանումներին կմիանա սեպտեմբերի 26–ին։ Ֆիլմի սյուժեի մանրամասները դեռևս չեն հրապարակվում։
2009թ. Օլիվեր Սթոունը հայտարարել էր, որ ինքը իրանական կողմի հետ ֆիլմի առնչությամբ բանակցություններ է վարում։










