Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ժամանելու է Հայաստան

13:31 • 08.09.11

Մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգը կկայանա սեպտեմբերի 19–ին։ Համերգին մասնակցելու է նաև այս տարի Չայկովսկու անվան 14–րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Նա լինելու է Սեն–Սանսի Համերգի մենակատարը։ Այս մասին հայտնում է «Культура» հեռուստաընկերության կայքը։

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 13–ից 16–ը համերգներով հանդես է գալու Կրասնոդարի երկրամասում։ Նվագախմբի ղեկավար մաեստրո Վալերի Գերգիևը Կրասնոդարի երկրամասի 74–ամյակին նվիրված շրջագայության ծրագրում ներառել է Մուսորգսկու, Պլոտնիչենկոյի և այլ հայտնի երգահանների ստեղծագործություններ։