Լիլիթ Հովհաննիսյանը «Golden Talent 2011» մրցույթի առաջին օրվա արդյունքներով երկրորդ տեղում է (տեսանյութ)
Բաթումում շարունակվում է «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթը։ Առաջին օրվա ելույթներն արդեն ավարտվել են։ Ժյուրիի ամենաբարձր գնահատականները ստացել է Վրաստանը ներկայացնող Սալոմե Կատամաձեն։ Երկրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանն է, իսկ երրորդը Մոլդովայի ներկայացուցիչը։
Մրցութային օրը բացվել է բոլոր մասնակիցների կողմից մրցույթի հիմնի կատարումով։ Այսօր մասնակիցները կատարել են իրենց երկրներում հայտնի հիթեր, իսկ երեկ համաշխարհային ճանաչում ունեցող երգեր։










