Սպիվակովն այսօր նշում է ծննդյան 67–րդ տարեդարձը

16:06 • 12.09.11

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզները» նվագախմբի հիմնադիր Վլադիմիր Սպիվակովն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այսօր լրանում է դիրիժորի 67 տարին։

1989 թ. Սպիվակովը հիմնադրել է Կոլմարի միջազգային երաժշտական փառատոնը (Ֆրանսիա), իսկ 1994 թ.՝ Միջազգային բարեգործական հիմնադրամ, որը օգնում է  տաղանդավոր երիտասարդներին և որբ երեխաներին։

2003 թվականից Սպիվակովը Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահն է։