Հյուսթոնին առաջարկել են նկարահանվել Sparkle մյուզիքլի ռիմեյքում
Երգչուհի Ուիթնի Հյուսթոնին դեր են առաջարկել երաժշտական «Սփարքլ» ("Sparkle") դրամայի ռիմեյքում, գրում է The Hollywood Reporter–ը։
Ռեժիսոր Սեմ Օսթինի ֆիլմի բնօրինակը վարձույթի էր հանվել 1976–ին։ Կինեմատոգրաֆիստներին նկարահանումներ իրականացնելու համար ոգեշնչել էր The Supremes խմբի պատմությունը։ Ֆիլմի իրադարձություններն տեղի են ունենում 50–ականների վերջում և 60–ականների սկզբում։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին երգչուհի Սփարքլ Ուիլյամսն էր։
Ֆիլմի բնօրինակում գլխավոր դերը խաղում էր դերասանուհի Այրին Քերը։ Ֆիլմի ռիմեյքում գլխավոր դերակատար է լինելու Ջորդին Սփարքսը։ Եթե Ուիթնի Հյուսթոնը համաձայնի մասնակցել նախագծում, ապա նա կխաղա Սփարքլի մոր դերը։










