Վախճանվել է նկարիչ Ռիչարդ Համիլտոնը

22:26 • 13.09.11

Բրիտանացի նկարիչ Ռիչարդ Համիլտոնը, ով հայտնի է որպես «Փոփ-արտի հայր», վախճանվել է 89 տարեկան հասակում, հաղորդում է BBC Russian-ը:

Համիլտոնն իր առաջին գործերը հանրությանը ներկայացրել է 50-ականների սկզբին: 

Նկարչի ստեղծագործությունները հաճախ ունեցել են քաղաքական ենթատեքստ. որոշ նկարներում պատկերված են Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցած իրադարձությունները, իսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին նկարիչը պատկերել է կովբոյի տեսքով: