Ջոնի Դեպը՝ վամպիրի դերում (լուսանկարներ)
Համացանցում հայտնվել են Թիմ Բերթոնի «Մութ ստվեր» ("Dark Shadows") նոր ֆիլմի նկարահանումների առաջին լուսանկարները։
Լուսանկարներում դերասան Ջոնի Դեպը հանդես է գալիս ֆիլմի գլխավոր հերոսի՝ վամպիր Բարնաբաս Քոլինսի կերպարով։ Բերթոնի նոր ֆիլմում Դեպի հետ միասին հանդես են գալիս Քլոյա Մորեցը, Եվա Գրինը, Միշել Փֆայֆերը, Քրիսթոֆեր Լին և Հելեն Բոնեմ Քարթերը։
«Մութ ստվեր» կինոնկարը կդառնա ABC հեռուստաալիքով 1966–1971թթ.–ին հեռարձակվող համանուն ֆիլմի ռիմեյքը։
Բերթոնի այս ֆիլմը կցուցադրվի 2012–ի մայիսին։













