«Հրանտ Դինք» մրցանակին են արժանացել թուրք և մեքսիկացի լրագրողները

12:08 • 16.09.11

Այս տարի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի են արժանացել թուրքական «Թարաֆ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը և մեքսիկացի լրագրող Լիդիա Կաչոն։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում։

Մրցանակաբաշխության բացմանը ելույթով հանդես է եկել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը, ով մասնակիցներին դիմել է հայերեն, թուրքերեն և քրդերեն։

«Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը շնորհվում է «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից։