Ջիգարխանյանի նոր սիրուհին սարսափի մեջ է պահում ողջ թատրոնը

11:11 • 16.09.11

Ռուսաստանի թատերական աշխարհում  նոր սկանդալ է առաջացել։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այս անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել այն թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը հայազգի հանրաճանաչ դերասան Արմեն Ջիգարխանյանն է։

Ինչպես հաղորդում է ուկրաինական neformat.co.ua կայքը, երիտասարդ դերասանուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային վերջապես հաջողվել է «մտերմանել» Ջիգարխայանի հետ և այժմ նա է  դերասանին խորհուրդ տալիս՝ ինչ անել և ինչպես։ «Գորշ մկանը  հաջողվել է կարգին թատրոնը աղբանոցի վերածել»,–ասում են թատրոնի աշխատակիցները։

Հաղորդվում է, որ Վիտալինայի պատճառով թատրոնն արդեն  8 դերասան է լքել։ 30–ամյա Վիտալինան դարձել է հատկապես երիտասարդ դերասանուհիների «սարսափը», քանի որ կարող է ցանկացած պահի «քար գցել» նրանց կարիերայի վրա։ 

75–ամյա Արմեն Ջիգարխանյանը, որն, ի դեպ, ամուսնացած է, ռուսական Экспресс газета պարբերականի հետ զրույցում իր և Վիտալինայի հարաբերություններմ այսպես է մեկնաբանել. «Իմ և Վիտալինայի մասին շատ բաներ են խոսում։ Նա թատրոնի երաժշտական ղեկավարն է ու վերջ»։ Իսկ դերասանները,  Ջիգարխանյանի խոսքով, թատրոնն իրենց կամքով են լքել։