Տոնական համերգ՝ Արտո Թունջբոյաջյանի, Empyray-ի, «Դորիանս»-ի, «Ռեինկարնացիա»-ի և այլոց մասնակցությամբ

15:31 • 17.09.11

Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի- Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումների։ Միջոցառումների թվում ժամը 13։00–ից մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում Հայաստանի լավագույն երգիչ–երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ համերգ։ Կմասնակցեն Արտո Թունջբոյաջյանը, «Empyray»-ը, «Դորիանս»-ը, «Ռեինկարնացիա»-ն, դիջեյ Դելլը և ուրիշներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։