Ջազ, դասական, ինքնուս երաժիշտների համերգներ սեպտեմբերի 21-ին
Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի- Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումների։ Միջոցառումների շրջանակում ժամը 13։00–ից 22։00–ը Անգլիական այգում կարելի է ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաև մասնակցել «Առողջ երևանցի» ակցիային։
Ջազի սիրահարները ժամը 16։00–ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն։
Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երևանի քաղաքապետարանը ժամը 16։00–ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ։










