Ազգագրական ու ժողովրդական երգեր Մաշտոցի պողոտայում ու Սասունցի Դավթի արձանի մոտ
Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի- Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումների։ Միջոցառումների շրջանակում ժամը 13։00–ից 20։00–ը Մաշտոցի պողոտայում ՝ Մալիբու սրճարանի հարևանությամբ, իսկ ժամը 18։00–ից 23։00–ը Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ ՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր։










