Թունիկի հերթական զանգվածային մերկ ֆոտոսեսիան (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի նկարիչ Սպենսեր Թունիկը հերթական զանգվածային մերկ ֆոտոսեսիան է անցկացրել, այս անգամ` 1000 իսրայելցիների մասնակցությամբ Մեռյալ ծովի ափին: Թունիկի ֆոտոսեսիայի նպատակը Մեռյալ ծովը ժամանակակից յոթ հրաշալիքների շարքում ներառելն է: Միջազգային մրցույթում հաղթանակը հնարավորություն կտա ֆինանսական միջոցներ գտնել ` ծովի բնապահապանական խնդիրների լուծման համար, խոսքը վերաբերում է ծովը ցամաքումից փրկելուն:












