Հունահայ կիթառահար Հակոբ Քոլանյանը համերգ կտա Երևանում

18:39 • 19.09.11

Հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանը համերգով հանդես կգա Երևանում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00 Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարությունից։