20 մետրանոց խորովածի մանղալ` ՀՀ անկախության 20-ամյակին (տեսանյութ)
Ավանդույթ դարձած Խորովածի փառատոնը սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էր հավաքել հազարավոր զբոսաշրջիկների: Ամենամյա փառատոնը կազմակերպվում էր արդեն 3-րդ անգամ: Նպատակը` հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու զարգացումն է:
Հայաստանում գրանցված տասնյակ խոհարարական միավորումներ, ինչպես նաև Ջավախքից և Վրաստանից ժամանած հյուրեր մրցել են խորոված պատրաստելու վարպետությամբ: Պատրաստել են խոզի, տավարի , գառան և նույնիսկ ձվի խորոված:
Կազմակերպիչները այս տոնը նվիրել են Հանրապետության 20-ամյա հոբելյանին` այդ առիթով պատրաստելով 20 մետրանոց մանղալ: Փառատոնն ունի բարեգործական նպատակ` խորովածի վաճառքից ստացված գումարները կուղղվեն Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգմանը:










