Մոսկվայի կենդանաբանական այգին հսկա ութոտնուկ է գնել (տեսանյութ)
Յուրահատուկ կենդանին համարվում է «ամենախելացիներից մեկը», նա դեռ անուն չունի, այգու տնօրինությունը խոստանում է անվանակոչել նրան 4 տարի հետո, եւ չօգտագործել նրան ֆուտբոլային կանխատեսումների համար:
Հսկա ութոտնուկը Մոսկվա է բերվել Ճապոնիայից: Ութոտնուկը բարեհաջող է տարել 8 հազար կիլոմետր թռիչքը` Վլադիվոստոկից Մոսկվա, և արդեն հրաշալի ադապտացվել է նոր պայմաններին:
Հսկա ութոտնուկը կարող է մեծանալ մինչև 3 մետր և կշռել մինչև 50կգ:
Enteroctopus dofleini -ն ծովի ամենագեղեցիկ բնակիչներից է:
Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցներն արդեն հասցրել են նկատել իրենց նոր բնակչի հնարամտությունը:
Lifenews-ը հաղորդում է, որ ութոտնուկի սեռը դեռ չեն որոշել: Մեկ տարեկան կենդանին համարվում է դեռահաս, իսկ նրա սեռը հնարավոր կլինի որոշել միայն ձվադրումից առաջ: Այդ պատճառով էլ ութոտնուկը դեռևս անուն չունի:
Սակայն արդեն երևում է, որ բարդ բնավորություն ունի: Երբ բարկանում կամ հուզվում է, փոխում է գունավորումը` բաց մոխրագույնից դառնալով ալ կարմիր:Ութոտնուկը նաև չափազանց հետաքրասեր է: Փորձում է բռնել և ուսումնասիրել իր տարածքում հայտնված ցանկացած իր: Չնայած Մոսկվայի կենդանաբանական այգու ութոտնուկի ընդունակություններին` նրան ոչ ոք չի պատրաստվում դարձնել ֆուտբոլային խաղերի կանխատեսող, ինչպիսին նրա գերմանացի եղբայրն է` Պաուլը:










