Անկախության տարիների ամենամեծ բացթողումը արտագաղթն է. Վահան Արծրունի

12:52 • 21.09.11

«Ես կարծում եմ` ամենամեծ ձեռքբերումը, որ ունեցել ենք անկախության տարիներին, հենց անկախությունն է, ինքնորոշումը»,- Tert.am-ին ասաց երաժիշտ Վահան Արծրունին` շնորհավորելով բոլորին անկախության տոնի առթիվ:

«Իսկ ամենամեծ բացթողումը, որ բացթողում էլ չի, աղետ է, արտագաղթն է: Քսան տարվա ընթացքում ոչ միայն ֆիզիկական մարդկանց մասսա ենք կորցրել, այլև ինտելեկտուալ մեծ ներուժ: Հենց դրա պատճառով էլ այսօր ունենք այն, ինչ ունեք: Ես հիմա հեռուստացույցի առաջ նստած իմ շատ զինակից ընկերների անուններն եմ լսում, ուրախանում, հպարտանում եմ, մի քիչ էլ` հուզվում: Ընդհանրապես, այս տարի կարծես լավ են կազմակերպել միջոցառումները: Վերջապես պրծանք փոփ կոչվածից, հազիվ մի առիթ, որ նորմալ երաժշտության տակ կնշենք: Մեծ հույսեր եմ կապում այս փոփոխության հետ`գոնե այսպիսի կարևոր տոներին մեր ժողովրդին լավ երաժշտություն մատուցեն»,- նշեց նա: