Հայտնի են «ՌեԱնիմանիա»-ի հաղթողները
Ավարտվել է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը:
«ՌեԱնիմանիա 2011» կինոփառատոնի հաղթողներն են.
Լավագույն Ավարտական ֆիլմ – «Չորս-հինգ-վեց» - Ուեյ-Չենգ Լին, Թայվան
Ժյուրիի Հատուկ նշում – «Ներսում» - Օլենա Պոտյոմկինա, Չեխիա/Ֆրանսիա
Լավագույն Հեռուստատեսային/Ուսուցողական ֆիլմ – «Փոքրիկ ճտեր՝ քունգ-ֆու ճուտիկներ» - Ժան-Լուկ Ֆրանսուա, Ֆրանսիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Սա չինարեն է» - Իզաբել Լենոբլ, Ֆրանսիա
Լավագույն Երաժշտություն կարճամետրաժի համար – «Երազակապ» - Մարթս Պաժեկ, Լեհաստան
Ժյուրիի Հատուկ նշում – «Բեն Օրա» - Նիքոլա Բիանկո, Ֆրանսիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Օլգշթրասե 18» - Յորգ Ռամբաում, Գերմանիա
Մանկական ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար – «Եւ, եւ» - Միրայ Միզու, Ճապոնիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Բարքլի կատուն» - Չյու Լի-Ուեյ, Թայվան
Լավագույն Կարճամետրաժ ֆիլմ - «Մենդելսոնը տանիքի վրա» - Ժան-Ժաք Փրունե, Չեխիա/Ֆրանսիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Լումինարիս» - Խուան Պաբլո Զառամելլա, Արգենտինա
Լավագույն Լիամետրաժ ֆիլմ – «7 եղբայրներ» - Ռիտա Նելիմարկա, Ֆրանսիա/Ֆինլանդիա
Ժյուրիի Հատուկ նշում – «Ձիթապտուղ վաճառողի որդին» - Մաթյու Զեյթինջիօգլու, Ֆրանսիա
2011-ին «ՌեԱնիմանիան» ստացել էր ավելի քան 300 հայտադիմում շուրջ 40 երկրից: Այս տարվա «ՌեԱնիմանիայի» ծրագիրը բավականին հարուստ էր. Երևանյան պրեմիերաներ, Մրցութային ծրագիր, Հայկական ներկապնակ, Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճամփորդ, Հատուկ ցուցադրություններ, Ցուցահանդեսներ, Վարպետության դասընթացներ/մաստեր-կլասներ /դասախոսություններ, Բացօթյա ցուցադրություններ: Առաջին անգամ Հայաստանում «ՌեԱնիմանիայի» շրջանակում տեղի է ունեցել Անիմէ դասընթաց:










