Սաակաշվիլիին «հայ» անվանած ռեժիսորը հոկտեմբերի 2–ին կհեռանա հայրենիքից
Վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան Վրաստանի հեռանալու է հոկտեմբերի 2–ին։
Ինչպես նախապես տեղեկացրել էր Взгляд-ը, սեպտեմբերի 23–ին Ստուրուան ներկայացնելու է իր վերջին գործը՝ «Որսի շրջան» ներկայացումը։ Նախկինում նա հայտարարել էր, որ աշխատանքի կարող է անցնել Մոսկվայում կամ Լոնդոնում։
Ստուրուային Վրաստանի ամենահայտնի՝ Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացրել էր մշակույթի նախարար Նիկա Ռուռուան, Ստուրուայի քսենոֆոբիական հայտարարությունների համար։ Մասնավորապես, նա ասել էր, որ Սաակաշվիլին հայ է և չի կարող լավ ղեկավար լինել վրացիների համար:










