Հայկական բեմադրությունը մրցանակ է ստացել բելառուսական փառատոնում

17:19 • 22.09.11

Բելառուսի Բրեստ քաղաքում ավարտվել է «Белая Вежа-2011» թատերական փառատոնը, որին ներկայացված է եղել նաև հայկական «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ներկայացումը։

Բեմադրիչ Ռոբերտ Հակոբյանի աշխատանքը ստացել է «Քաղաքացիական թեմային նվիրվածության համար» մրցանակը։

Փառատոնին ներկայացված են եղել թատերախմբեր Բելառուսից, Ուկրաինայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, հայտնում է «Брестская газета»-ն։