Բրիթնի Սփիրսի ելույթը տապալվել է Մոսկվայում (տեսանյութ, լուսանկարներ)
Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի ռուսաստանյան համերգը, որը պետք դառնար այս աշնան գրեթե ամենանանշակալի իրադարձությունը, վերածվել է ամենաանհաջող ելույթի։
Երգչուհին սեփական շոուին ներկայացել է մոտ մեկ ու կես ժամ ուշացումով։ Երկրպագուների վրդովմունքն անսահման է եղել, հայտնում է LIFEnews–ը։
Որպեսզի հանդիսատեսը չձանձրանա, շոուի կազմակերպիչները հոգ են տարել «ամբոխին տաքացնելու» համար։
Ռուսական «Սերեբրո» խումբը հասցրել է կատարել իր բոլոր հիթերը, բայց Բրիթնին դեռ չէր ժամանել։
Պարզվում է, Բրիթնին ուշացել է ռուսաստանցի օլիգարխի դուստր, դիզայներ Կիրա Պլաստինինային այցելելու պատճառով։
Դիզայների բրենդն արդեն ներկայացրել էր բարձրաշխարհիկ երեկույթների ամերիկյան թագուհի Փերիս Հիլթոնը, և գուցե այս հանդիպումից հետո Կիրայի հագուստը գովազդի համաշխարհային համբավ ունեցող շիկահեր աստղ Բրիթնի Սփիրսը։
Այդուհանդերձ, երբ երգչուհին բեմ է դուրս եկել, դահլիճը թնդացել է, բայց այդ ծափողջույնները երկար չեն տևել։ Չնայած որ Բրիթնիի հագուստը գնալով համարձակ էր դառնում, իսկ դեկորացիները արագ փոխվում էին՝ յուրաքանչյուր նոր երգին զուգահեռ՝ երկրպագուների շարքերը նոսրանում էին։













