Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգ կտա Հաագայում
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ Հաագայում
հոկտեմբերի 1-ին համերգ կտա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` 62 երաժիշտներով։ Այս մասին հայտնում են Նիդերլանդների «Աբովյան» հայկական մշակութային միությունից։
Կհնչի դասական երաժշտություն՝ Վերդիի, Ռախմանինովի, Բիզեի, Միրզոյանի, Չուխաջյանի և Հայրապետյանի ստեղծագործությունները: Համերգին եկույթ կունենա մեներգիչ բարիտոն Գևորգ Հակոբյանը:
Համերգը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հովանու ներքո` Նիդերլանդների հայկական կազմակերպությունների համագործակցությամբ:










