Առաջին անգամ Շտուտգարտում անցկացվել են հայկական մշակույթի օրեր
Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթը, վկայակոչելով Գերմանիայի հայկական համայնքի աղբյուրը, սեպտեմբերի 16–22 անցկացված միջոցառումները կարելի է լիակատար հաղթանակ համարել և Բադեն–Վյուրթեմբերգի հայերի համար՝ նոր դարաշրջանի սկիզբ։ Հայաստանի անկախության 20–ամյակի կապակցությամբ Բադեն–Վյուրտեմբերգի հայկական համայնքը և Շտուտգարդի հայկական մշակութային ասոցիացիան ամենաբարձր մակարդակով մշակութային մեծ ծրագիր իրականացրեցին։
Ծրագրում ներկայացված էր հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտություն, գուսանական ու դասական ոճ։ Հայկական մշակութային օրերին մասնակցելու համար Հայաստանից հրավիրվել էին Շողակն անսամբլը, մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը և մի շարք հայ տաղանդավոր երաժիշտներ։










