Ուկրաինական հեռուստաընկերությունը Հայաստան է եկել տաղանդներ փնտրելու
Հոկտեմբերի 8–ին և 9–ին «Ուկրաինայում տաղանդներ կան» ուկրաինական ամենահայտնի հեռուստաշոուի նոր եթերաշրջանի մասնակիցների քասթինգ կանցկացվի Երևանում։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հրատարակվող «Երկրամաս» պարբերականը, շոուն, որը America’s got talent հեռուստաշոուի կրկնօրինակն է, Ուկրաինայում մեկնարկել է 2009թ. գարնանը։
Պարբերականը ընդգծում է, որ հեռուստաշոուին կարող են մասնակցել բոլոր նրանք (անկախ տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից), ովքեր կարողանում են երգել, պարել, նվագել. բարդ կրկեսային համարներ կատարել, զվարճացնել հանրությանը, կենդանիների հետ նույն լեզվով խոսել, կամ պարզապես նրանք, ովքեր կարող են իրենց ելույթներով հմայել հանդիսատեսին։
Քասթինգը տեղի կունենա «Սեբաստիա մշակութային կենտրոնում» (ք.Երևան, Գուսան Շերամի փողոց, 73 շենք, հեռ. 091 26 8101)։
Ի դեպ, հեռուստաշոուի մրցանակն է 1000 000 գրիվնի (46 000 000 դրամ):










