Ազնավուրի համերգին ներկա կլինեն Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին

15:47 • 28.09.11

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 11:30-ին, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Համերգին ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, նաև Ֆրանսիայի նախագահ  Նիկոլա Սարկոզին:

Tert.am-ի թղթակիցը Փարիզից հաղորդում է, որ համերգից հետո երկու նախագահներն առանձնազրույց կունենան շանսոնիեի հետ: