Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան. աշխարհահռչակ տենորի ասուլիսը տապալվեց (տեսանյութ)

20:19 • 28.09.11

Վաղը Ալ. Սսպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը: Ծրագիրը կլինի հագեցած` իտալական, հանրահայտ երգեր, դուետներ և մեներգեր:

Սաֆինան համերգից առաջ այսօր հանդիպել է հայ լրագրողներին: Հանդիպման ընթացքում նա նշեց, որ միշտ եղել և շարունակում է մնալ օպերային երգիչ, իսկ այն, որ վերջին շրջանում մի շարք այլ օպերային երգիչների նման երգում է նաև թեթև ժանրերում, ըստ իտալացի տենորի, եկամուտները մեծացնելու նպատակն չի հետապնդում:

«Պարզապես այդպես է ստացվել, հատուկ որևէ որոշում չի եղել», - ընդգծեց երգիչը:

Հարցը, թե արդյոք Սաֆինան վատ չի զգում, որ վաղը համերգ է տալու Սեզարիա Էվորայի փոխարեն, որը համերգը չեղյալ էր հայտարարել առողջական խնդիրների պատճառով, համեգի կազմակերպիչ` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հրաժարվեց թարգմանել երգչի համար: Հարցին ինքը պատասխանեց. «Նա չի երգում Սեզարիայի փոխարեն, սա Սաֆինայի համերգն է»:

Լրագրողները ևս մեկ ավանդական հարց տվեցին. ինչ գիտի իտալացի տենորը Հայաստանի մասին:

«Ոչ այնքան շատ բան, մի փոքր ծանոթ եմ Ձեր մշակույթին և շատ լավ գիտեմ Շառլ Ազնավուրին»,- հստակեցրեց Ալեսադրո Սաֆինան:
Իսկ երբ հնչեց հարցը, թե ինչ գիտի երգիչը ցեղասպանության մասին, երգիչը հարցով պատասխանեց. «Ինչ-որ մեղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»:

Մյուս հարցը վերաբերում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին: «Ինչ գիտի երգիչը նվագախմբի մասին հարցը վերջնականպես փչացրեց հայ լրագրողների հետ երգչի հանդիպումը»` երգիչը պարզապես հեռացավ սենյակից: Ասուլիսը տևեց ուղիղ ութ րոպե:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենջեր Սոնա Հովհաննիսյանը բացատրեց. «Ինքը պարազապես գերզգայուն մարդ է»: