Պոլանսկին ներողություն է խնդրել 33 տարի առաջ իր կատարած սեռական բռնության համար

12:48 • 28.09.11

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին երեկ Ցյուրիխում հատուկ մրցանակ է ստացել համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման համար։ Արարողության ընթացքում նա ներողություն է խնդրել Սամանտա Գրեյմերից, ում նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել 33 տարի առաջ, գրում է Hollywood Reporter թերթը։ Պոլանսկին իր զոհին «կրկնակի՝ իր և մամուլի զոհ» է անվանել։

Պոլանսկին Ցյուրիխի կինոփառատոնում ներկայացրել է «Roman Polanski: A film-memoir» վավերագրական ֆիլմը, որում ներկայացրել է Շվեյցարիայում իր անցկացրած այն ժամանակահատվածը, երբ նա սպասել է ԱՄՆ–ին իրեն արտահանձնման  որոշմանը։ Ֆիլմը երկխոսություն է Պոլանսկու և նրա ընկեր, պրոդյուսեր Էնդրյու Բրաունսբերգի միջև, որում նրանք քննարկում են իրավական համակարգերի կոռուպցիան և տվյալների հետ մեքենայությունները։