Վախճանվել է «Գարնան 17 ակնթարթ»–ի ռեժիսորը
Մոսկվայում կյանքի 88 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր և սցենարիստ Տատյանա Լիոզնովան։
Ռեժիսորը ծնվել է 1924թ. հուլսիսի 20–ին՝ Մոսկվայում։ Լիոզնովայի առաջին ֆիլմը «Սրտի հիշողությունն է», իսկ ամենահայտնի ֆիլմը՝ «Գարնան 17 ակնթարթը»։
«Գարնան 17 ակնթնարթը» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը էկրան բարձրացավ 1973թ.՝ ԽՍՀՄ կենտրոնական հեռուսատատեսությամբ։ Խորհրդային հետախույզ Իսաև Շտիրլիցի մասին պատմող այդ ֆիլմն անմիջապես միլիոնավոր հեռուստադիտողների սրտեր գրավեց։ Ֆիլմը համարվում է ԽՍՀՄ տարիներին ստեղծված լավագույն կինոնկարներից մեկը։










