Առաջին ռոք փառատոնը Աֆղանստանում հագեցած էր քաբաբով և աֆղանական կոլորիտով (տեսանյութ)
Աֆղանստանում վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ռոք փառատոն է տեղի ունեցել: Փառատոնին մասնակցել են ռոք խմբեր Ավստրալիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Աֆղանստանից: Պահպանողական մուսուլմանական երկրի համար, որտեղ թալիբների իշխանության օրոք երաժշտությունն արգելված էր, իսկ դիսկեր վաճառող խանութները նույնիսկ մինչև հիմա հարձակման են ենթարկվում իսլամիստների կողմից, 6 ժամ տևողությամբ ռոք փառատոնն իսկակական հեղափոխություն էր: Հանդիսատեսի մեծ մասն իր կյանքում ոչ մի անգամ կենդանի համերգի ներկա չէր եղել:
Քաբուլի ռոք փառատոնը հագեցած էր անկրկնելի աֆղանական կոլորիտով: Ալկոհոլի վաճառքն արգելված էր, ամենուր քաբաբ էին վաճառում, իսկ համերգը երկու անգամ ընդհատվել է մինարեթներից եկող աղոթքի ձայնը չխլացնելու համար:










