«Կասկադ»-ում վաղը ֆրանսիական շանսոն կհնչի

16:31 • 04.10.11

Հոկտեմբերի 5–ին Երևանի «Կասկադ» համալիրում համերգ կտա ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն։ Նա կներկայացնի ֆրանսիական շանսոնի հին ու նոր երգեր։ Այս մասին Հայ–ֆրանսիական գործարարության ակումբի հիմնադրման միջոցառման ժամանակ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Նրա խոսքով՝ համերգը կանցկացվի դեսպանության աջակցությամբ և Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների ֆինանսավորմամբ։