Արմեն Ջիգարխանյանը խարկովցի կանանց հավերժ սիրո մասին կպատմի

17:51 • 04.10.11

Մոսկվայի դրամատիկական թատրոնը, գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանի գլխավորությամբ, այսօր ելույթ կունենա Տ.Շևչենկոյի անվան Ուկրաինայի Ազգային Օպերայի թատրոնում։

Ինչպես հաղորդում է ուկրաինական Analitika.at.ua կայքը, ելույթը երկու մասից է բաղկացած. առաջին հատվածում դերասանները ներկայացնելու են հայտնի պոետներ Նիկոլայ Գումիլևի, Աննա Ախմատովայի, Մարինա Ցվետաևայի,Վլադմիր Մայակովսկիի  ստեղծագործությունների տեքստերի հիման վրա ստեղծված «Թատրոն, հավերժ սեր» երաժշտաբանաստեղծական բեմադրությունը, իսկ երկրորդ հատվածում Ջիգարխանյանը ընթերցելու է «Մեծ եղերգ Ջոն Դոնին» բանաստեղծությունը։