Կառավարության թմբուկի կառուցումը սխալ է օրենսդրության տեսանկյունից. ճարտարապետ

12:36 • 05.10.11

Կառավարության շենքի բակում թմբուկի կառուցումը, ըստ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, սխալ է օրենսդրության տեսանկյունից, և ոչ թե միայն ճաշակի։

«Օրենսդրությունն ասում է՝ եթե որևէ շենք ճանաչվել է որպես հուշարձան, այլևս ոչ մի փոփոխություն չի կարելի անել դրա վրա։ Բոլոր եվրոպական երկրներում է այդպես։ Հիմա էդ շենքը ձևափոխելու գաղափարը ես չգիտեմ՝ ինչ համարձակություն է»,– ասաց ճարտարապետը։

Քալաշյանը նշեց, որ թմբուկի կառուցման հետ կապված քննարկում չի եղել, որտեղ կասվեր, որ թմբուկը հուշարաձանի հետ կապ չունի. Թամանյանի գաղափարի անվան տակ կառուցվում է տասներեք հարկանի շենք։

«Վաղը եթե տուրիստը գա, մտնի էդ տասներեք հարկանի շենքը, չի ասելու՝ վայ, էս ինչ լավն ա, կասի՝ էս ի՞նչ են կառուցել»,– վստահ է ճարտարապետը։