Վախճանվել է Վանուշ Խանամիրյանը

20:43 • 05.10.11

Մոտ երկու ժամ առաջ մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:

Օգոստոսի սկզբին հայ պարարվեստի 84-ամյա լեգենդը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բուժման կուրս էր անցել:

Խանամիրյանը Պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարն էր, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահը։