Գոհար Գասպարյանը հերքում է լուրը, թե Հայաստանը «Եվրատեսիլ-2012» ներկայացնելու է Մունը

12:19 • 05.10.11

«Նման տեղեկություն չկա, դա հերթական ապատեղեկատվությունն է, որը սովորաբար տարածում են երկրպագուները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությանը, թե Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու է ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունը:

Գոհար Գասպարյանի խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը դեռ որևէ որոշում այդ առնչությամբ չի կայացրել: Հարցին, թե արդյոք քննարկվում է ամերիկահայ երգչուհու թեկնածությունը, նա պատասխանեց. «Եթե հարցականի տակ է մեր մասնակցության հարցը, ինչ խոսք կարող է լինել  մասնակցի մասին»: Հանրային հեռուստաընկերությունը մինչև տարվա վերջ կորոշի` Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ-2012»-ին, թե ոչ:

Հիշեցնենք, որ Մունը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ներկայացնել Հայաստանը Բաքվում: