Ռոդենի քանդակը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում
Հայաստան պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի նախագահի ներկայությամբ, հոկտեմբերի 7-ին, ժամը 10-ին, հանդիսավոր կերպով կբացի Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրած Օգյուտ Ռոդենի հեղինակած արձանը՝ ի նշան բարեկամության։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից։
Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին ելույթով կդիմի Հայաստանին։
«Այս առիթով, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ուրախ կլիներ, որ Ֆրանսիայի հրապարակը համախմբեր բազմաթիվ հայերի, ովքեր հնարավորություն կունենան լսել նրա ուղերձը»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Սարկոզիի ելույթի հայերեն թարգմանությունը կհեռարձակվի մեծ պաստառի վրա։
«Հաշվի առնելով սպասվող բազմամարդ հոսքը՝ խնդրում ենք Ֆրանսիայի հրապարակ ներկայանալ նշված ժամից շուտ»,- նշվում է հաղորդագրությունում։










