Շվեդ բանաստեղծ Թումաս Թրանսթրոմերը դարձավ գրականության Նոբելյան մրցանակակիր
Շվեդ բանաստեղծ Թումաս Թրանսթրոմերը դարձավ 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։ Մրցանակակրի անունը Ստոկհոլմում հայտարարեց Նոբելյան կոմիտեի քարտուղար Պետեր Էնգլունդը։
Մրցանակը շնորհվել է հետևյալ ձևակերպմամբ. «Նրա հագեցած թափանցիկ կերպարների շնորհիվ մենք կարողացանք նորովի տեսնել իրականությունը»։
Թումաս Թրանսթրոմերը 20-րդ դարի շվեդ խոշարագույն բանաստեղծներից է։ Նա բանաստեղծությունների և արձակ ստեղծագործությունների 12 ժողովածուների հեղինակ է։ Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Տասնյոթ բանաստեղծություն», լույս է տեսել 1954թ.։ Թրանսթրոմերը բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է։ Արժանացել է նաև Պետրարկայի մրցանակի։ Նա նաև պրոֆեսիոնալ դաշնակահար և երաժշտագետ է։ 1990–ականների բանաստեղծն ուղեղի կաթված է տարել, ինչի հետևանքով նրա մարմնի աջ հատվածը չի գործում։ Այդ դեպքից հետո Թրանսթրոմերը սովորել է գրել ձախ ձեռքով։










