Վանուշ Խանամիրյանի հոգեհանգիստը` այսօր ժամը 18:00-ին

16:00 • 07.10.11

Ս. թ. հոկտեմբերի 5-ին, 84 տարեկան հասակում վախճանվեց ՀԽՍՀ ժող. արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, հայ պարարվեստի անվանի երախտավոր Վանուշ Խանամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ վաստակաշատ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: