Բոնոյի «անհեթեթ» սոցիալական գովազդը արգելել են ցուցադրել բրիտանական հեռուստատեսությամբ (տեսանյութ)

16:08 • 08.10.11

U2 խմբի լիդեր Բոնոյի բարեգործական կազմակերպության պատրաստած գովազդի ցուցադրությունը բրիտանական հեռուստաընկերություններով արգելվել է, քանի որ այն կարող է խախտել քաղաքական գովազդին առնչվող օրենքները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Կարճամետրաժ ֆիլմը նրա նախաձեռնած «Այլևս ոչ մի սոված մարդ» արշավի մի մասն է, որն իշխանություննեին հորդորում է նպաստել Աֆրիկայի սովի պատճառների դեմ պայքարին:

Ոմանք այն նույնիսկ «անհեթեթ» գովազդ են անվանել, որը պարզապես չի կարող ցուցադրվել եթերում:

Մեկ րոպե տևողությամբ հոլովակում նկարահանվել են Բոնոն, Ջորջ Կլունին, Քոլին Ֆարելը և «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոսուհի Քրիստիան Դևիսը: