Շվարցենեգերը իր թանգարանում բացել է իր արձանը (տեսանյութ)

11:21 • 08.10.11

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, համաշխարհային կինոյի աստղ Առնոլդ Շվարցենեգերը այցելել է իր ծննդավայր` Ավստրիայի Գրաց քաղաք, որտեղ իր թանգարանում հանդիսավորապես բացել է իր իսկ բրոնզաձույլ արձանը: Հուշարձանի բացմանը ներկա էին նրա հարյուրավոր երկրպագուներ: Այս մասին հայտնում է Foxnews-ը:

Թանգարանը գտնում է այն տանը, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը: Այստեղ գտնվում են բոլոր այն իրերը, որոնք նրա կյանքի որոշակի պահերին կարևոր դեր են խաղացել, մասնավորապես, ծանրաքարերը, ծանրաձողը, որոնցվո պարապել է երիտասարդ Առնին, ինչպես նաև սեղանը, որի մոտ նա աշխատել է նահանգապետ եղած տարիներին:

Հանդես գալով երկրպագուների առջև` նա հայտարարել է, որ իր տունը վերածել է թանգարանի, որպեսզի մարդիկ այցելելով այնտեղ, հիշեն, որ յուրաքանչյուրն այս կյանքում կարող է հաջողության հասնել: