«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ հաղթող (տեսայութ)

10:25 • 08.10.11

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ հաղթող է ճանաչվել «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

Փոստի միջոցով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:

Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ և կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:

«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա այս ամսվա վերջին, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար նախաձեռնությունն առաջարկում է դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված.